ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ճակատագրական ընտրություններ են լինելու

Ճակատագրական ընտրություններ են լինելու
10.04.2023 | 21:27

Կարծես թե մոտակա ամիսներին Հարավային Կովկասն իրադարձությունների ակտիվ փուլ է մտնում։ Իրադարձությունների կենտրոնում կլինեն Վրաստանն ու Հայաստանը՝ ներքաղաքական ակտիվության առումով։

Մայիսին Թուրքիայում ընտրություններ են լինելու, երկրորդ փուլը' մայիսի 28-ին։ Աշխսրհաքաղաքսկան առումով ճակատագրական ընտրություններ են լինելու՝ գլոբսլ իմաստով ազդելով նաև մեր տարածաշրջանի վրա։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 15121

Մեկնաբանություններ